ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Խնուշինակն ազատ բնակֆոնդ ունի, սիրով կընդունենք մեր տեղահանված հայրենակիցներին». Համայնքապետ

«Խնուշինակն ազատ բնակֆոնդ ունի, սիրով կընդունենք մեր տեղահանված հայրենակիցներին». Համայնքապետ

ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքում 535 բնակիչ է ապրում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Խնուշինակի համայնքապետ Կամո Մուրսալյանը:

«Պատերազմի ավարտից հետո գյուղում տեղահանված երկու ընտանիք է հաստատվել: Ազատ բնակֆոնդում ութ տուն ունենք, որոնք կտրամադրենք այլ ընտանիքների, ովքեր ցանկություն կհայտնեն բնակվելու այստեղ: Ունենք համայնքային կենտրոն, բուժկետ, հանդիսությունների սրահ: Դպրոցում սովորում է 91 աշակերտ: Գյուղում մանկապարտեզ չի գործում, սակայն մանկապարտեզի ենթակա շուրջ 63 երեխա ունենք»,-պատմել է համայնքապետը՝ նշելով, որ համայնքը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Ըստ մեր զրուցակցի` բնակիչները հիմնականում այգեգործությամբ ու անասնապահությամբ են զբաղվում։

  • Կիսվել: