կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Խնձրիստան. Շրջափակում, օր 58-րդ

Խնձրիստան. Շրջափակում, օր 58-րդ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքը, ի թիվս Արցախի մնացած բնակավայրերի, կանգնել է լուրջ խնդիրների առջև։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Խնձրիստանի համայնքի ղեկավար Ալեքսեյ Ավանեսյանը։

«Շրջափակման հետևանքով բազմաթիվ աշխատատեղեր են փակվել` գյուղի երիտասարդներին պարապուրդի մատնելով։ Նրանք էլ Խնձրիստանում մեծ թիվ են կազմում»,-նշել է մեր զրուցակիցը։

Նրա իրազեկմամբ՝ դիզվառելիք չունենալու պատճառով չեն կարողանում ժամանակին կազմակերպել գարնանացանի աշխատանքները։

«Անգամ սերմացուն չենք կարողանում ձեռք բերել։ Հայտ ենք ներկայացրել շրջանի վարչակազմ դիզվառելիքի ստացման համար։ Տեսնենք, թե երբ կտրամադրեն։ Գյուղատնտեսությունը համայնքում այդքան էլ զարգացած չէ։ Բայց կան բնակիչներ, ովքեր այս օրերին փորձում են գոնե ջերմոցներում կանաչեղեն աճեցնել։ Գործող առևտրի կետերից բնակիչները կտրոններով ձեռք են բերել եղած սննդամթերքը։ Իսկ գազամատակարարման հերթական խափանման պատճառով կրկին դադարեցվել է դպրոցի տարրական օղակի և մանկապարտեզի գործունեությունը»,-ընդհանրացրել է համայնքի ղեկավարը և հույս հայտնել, որ հայրենիքի խաղաղ ու կայուն առօրյան չի ուշանա։

  • Կիսվել: