երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Խնդրում եմ մամուլին չճշտված տեղեկություններ չհրապարակել․ Վահրամ Պողոսյան

Խնդրում եմ մամուլին չճշտված տեղեկություններ չհրապարակել․ Վահրամ Պողոսյան

«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, ֆեյսբուքյան գրառմամբ անդարձել է երեկ Արցախում կայացած ընտրություններին։ Ըստ նրա՝ համապետական ընտրությունները ընթացել են առողջ և մրցակցային պայմաններում, ինչի կապակցություամբ  շնորհավորել է բոլորին։

 Միևնույն ժամանակ նա լրագրողներին խնդրել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ չտարածել ու սպասել ԿԸՀ պաշտոնական տվյալներին։

«Առողջ և մրցակցային պայմաններում համապետական ընտրություններ ունեցանք, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։ Արդյունքների վերաբերյալ խնդրում եմ մամուլին չճշտված տեղեկություններ չհրապարակել, քանի որ ժամեր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի նախնական արդյունքները, ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Սպասենք պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 31-ին Արցախում կայացան նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնց  արդյունքները կհրապարակվեն այսօր։

 
 
 

  • Կիսվել: