ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խնապատ. շրջափակում, օր 51-րդ

Խնապատ. շրջափակում, օր 51-րդ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով   Արցախի  Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ համայնքում ևս  բազմաթիվ խնդիրներ են առաջացել։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  Խնապատի համայնքապետ Սամվել Շահրամանյանը նշեց, որ  առաջնային է դիզվառելիքի խնդիրը։

«Մարդիկ այդ պատճառով չեն կարողանում վառելափայտ բերել։ Ավարտին  ենք հասցրել աշնանացանի աշխատանքները։ Կատարել ենք գարու և ցորենի ցանքս։ Հուսով ենք, որ բերքը գոհացուցիչ կլինի։ Գարնանացանի աշխատանքների իրականացմանը, սակայն,  չենք պատրաստվել։ Եղած ջերմոցներում էլ գյուղացիները կանաչեղեն են աճեցնում։ Չորս խանութ է գործում, որտեղից բնակիչները, ըստ  ստացած  կտրոնների, սննդամթերք են գնում։

Եղած միրգն ու բանջարեղենը, սակայն, վաղուց է սպառվել»,-իրազեկել է մեր զրուցակիցը` հավելելով` բնակիչները փորձում են ստեղծված իրավիճակից  չհուսահատվել, բայց յուրաքանչյուրին  էլ հայրենիքի ճակատագիրը շատ է մտահոգում։

  • Կիսվել: