երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Խաղաղապահները Խնածախ բնակավայրին մարդասիրական օգնություն են փոխանցել

Խաղաղապահները Խնածախ բնակավայրին մարդասիրական օգնություն են փոխանցել

Մարդասիրական արձագանքման կենտրոնը կազմակերպել է օգնության առաքում Ասկերանի շրջանի Խնածախ բնակավայր: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ռուսաստանյան խաղաղապահները բազմազավակ ընտանիքներին, տեղահանվածներին եւ փախստականներին տրամադրել են սննդի պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ, ծածկոցներ, բարձեր և այլն:

Ընտանիքներին օգնելուց բացի, խաղաղապահները բուժկետին և հիվանդանոցին են փոխանցել առաջնային ախտորոշման սարքավորումներ:

  • Կիսվել: