ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Խաղաղապահները Արցախում ականազերծել են շուրջ 1343,3 հա տարածք

Խաղաղապահները Արցախում ականազերծել են շուրջ 1343,3 հա տարածք

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
 
«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1343,3 հա տարածք, 420,8 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 268 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: