ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խաղաղապահ առաքելությունը տեղակայվել է հումանիտար աղետի կանխման և տեղի բնակչությանը պաշտպանելու համար․ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Խաղաղապահ առաքելությունը տեղակայվել է հումանիտար աղետի կանխման և տեղի բնակչությանը պաշտպանելու համար․ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը տեղակայվել է հումանիտար աղետի կանխման և տեղի բնակչությանը պաշտպանելու համար: Այս մասին, ինչպես հայտնում է RT-ն, հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերիՎալերի Գերասիմովը:

«Համաձայն եռակողմ հայտարարության՝ հումանիտար աղետը կանխելու և տեղի բնակչությանը պաշտպանելու համար ԼՂ հակամարտության գոտում օպերատիվ կերպով տեղակայվել է ռուս խաղաղապահ առաքելություն՝ Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադից»,- ասել է նա:

Նա նշել է, որ ռուս խաղաղապահների ստորաբաժանումները ներկա դրությամբ ամբողջությամբ վերահսկում են Լաչինի միջանցքը և ԼՂ տարածքը: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: