ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կավագործության դասընթացներ՝ Ստեփանակերտի Վերականգնողական կենտրոնում

Կավագործության դասընթացներ՝ Ստեփանակերտի Վերականգնողական կենտրոնում

Արմատներով ԱՀ Մարտունու շրջանի Քարահունջ գյուղից Ռադիկ Խաչատրյանը Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնում բուժում ստացող մարդկանց հետ «Կավագործության» դասընթացներ է վարում։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռադիկը պատմել է. «Սովորել եմ Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջում։ 3-րդ կուրսում որպես մասնագիտություն ընտրել էի «Կավագործություն»-ը ։

Բնութագրությունը հասանալի չէ

Այն ժամանակ հետաքրքիր ցուցահանդեսներ էր կազմակերպվում, որոնց մասնակցում էի նաև ես։ Ցուցահանդեսներից մեկի ժամանակ իմ գործերից վաճառվեց, և հենց այդ փաստն էլ ինձ ոգևորել է՝ շարունակել զբաղվել կավագործությամբ»,- նշել է Ռ. Խաչատրյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Կավագործության դասընթացներին մասնակցում են կենտրոնի՝ տարիքային տարբեր խմբերի մարդիկ։
 
«Դասընթացներին մասնակցում են կենտրոնում բուժում ստացող տարիքային տարբեր խմբերի մարդիկ, նույնիսկ՝ մինչև 50 տարեկանները։ Լուրջ խնդիրների առկայության դեպքում երեխան կամ մեծահասակը գալիս են նաև ծնողի, կամ էլ հոգեբանի ուղեկցությամբ»,- հավելել է մեր զրուցակիցը։
 
Խոսելով իր կավե գործերի մասին, մեր զրուցակիցն անկեղծանում է. «Առաջին գործս ծաղկամանն էր, որը շատ գեղեցիկ էր ստացվել։
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

Վարպետիս՝ Սերոբ Մամունցի հավանությամբ, շարունակել եմ գործս։ Այնուհետև, պատրաստ աշխատանքներին նայելով, ստեղծել եմ նմանօրինակը՝ իմ երևակայությամբ տալով այլ կառուցվածք ու նախշեր։ Իմ բոլոր գործերն էլ սիրով եմ անում, որոնք, հնարավորության դեպքում, վաճառքի են ներկայացվում»,- ընդգծել է նա։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: