ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կառուցվում է Մարտակերտ-Ճանկաթաղ-Ստեփանակերտ ռազմավարական նշանակության մայրուղին

Կառուցվում է Մարտակերտ-Ճանկաթաղ-Ստեփանակերտ ռազմավարական նշանակության մայրուղին

Արցախում իրականացվող բնակարանաշինության, ջրամատակարարման ու ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերին զուգահեռ ընթանում են նաև միջհամայնքային նշանակության ճանապարհների վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ:

Այս մասին տեղեկացնում է «Հայաստան համահայկական հիմնադրամը»:

Այդկերպ, Արցախում վերակառուցվում և հիմնանորոգվում է շուրջ 50 կմ ավտոճանապարհ: Կառուցվում է Մարտակերտ-Ճանկաթաղ-Ստեփանակերտ ռազմավարական նշանակության մայրուղին, հիմնանորոգվում են Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ,Վերին Հոռաթաղ,Կոճողոտ, Աստղաշեն-Պատարա, Դահրավ համայնքները և Մարտունու շրջանի Կաղարծին-Պառավաթումբ համայնքները մայրուղուն կապող ճանապարհները:

«Ըստ անվտանգության ու տնտեսական առաջնահերթությունների, Արցախում բնակավայրերը մայրուղիներին կապող այս ճանապարհների կառուցումը արցախցիներին կտանի նոր ու շոշափելի հնարավորությունների ուղով»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: