երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները

Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները

ՀՀ ՏԿԵՆ-ը ՏԿԵՆ-ԳՀԽԾՁԲ-2022/14Ն ծածկագրով հայտարարել է նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ գնանշման հարցման եղանակով՝
Տ-3-44, /Մ-5-Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ավտոճանապարհի կմ0+000-կմ7+300 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայություններ
Տ-3-61, /Մ-5/ (Նորապատ)-/Հ-17/ ավտոճանապարհի կմ0+000-կմ1+700 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայություններ
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ245-ից կմ252 հատվածը շրջանցող նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայություններ
Մ-3, Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ116+790(կմ116+900)-կմ128+718(կմ127+900) հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայություններ:

Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը՝ հավելելով, որ հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի հոկտեմբերի 13-ը՝ ժամը 10.30։

  • Կիսվել: