շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կարծում եմ՝ Արցախի ժողովրդի կեսից ավելին ցանկանալու է գալ Հայաստան. Օհանյան

Կարծում եմ՝ Արցախի ժողովրդի կեսից ավելին ցանկանալու է գալ Հայաստան. Օհանյան

Այդ փաստաթղթում ամեն ինչ ասվելու է և դրանով որոշվելու է Արցախում մեր հայ բնակչության ճակատագիրը, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Եվլախում այս պահին անցկացվող բանակցություններին, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ այսօր շատ մարդիկ կան, ովքեր քննադատում են Արցախի իշխանություններին այդ փաստաթղթի ստորագրման հետ կապված, սակայն ոչ ոք իրավունք չունի դա անելու.«Այսօր Հայաստանի իշխանությունները Արցախին թողել են միայնակ և  միայնակ դեմ առ դեմ գտնվելով Ադրբեջանի իշխանությունների դեմ, հիմա այսօր իրենք բանակցելու են։ Կարծում եմ, որ Արցախի ժողովրդի կեսից ավելին ցանկանալու է  գալ Հայաստան»։

  • Կիսվել: