շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կարգախոսը՝ «Ավելի լավ Արցախ». Դավիթ Բաբայան

Կարգախոսը՝ «Ավելի լավ Արցախ». Դավիթ Բաբայան

«Արցախի պահպանողական կուսակցության (ԱՊԿ) կարգախոսներից մեկը «Ավելի լավ Արցախն» է: Այս մասին իր ֆեյսբուոքյան էջում գրել է Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուզում ենք պահպանել այն, ինչն ունենք, փորձենք շտկել թերությունները, երբևէ չքարկոծենք իրար, աշխատենք միասին: Սա դինամիկ գործընթաց է, մեկ օրվա, մեկ տարվա բան չէ:

Բոլոր քաղաքական ուժերն իրարից տարբերվում են, սակայն ԱՊԿ-ի յուրահատկությունն այն է, որ պետք է հանդես գան բարձր պրոֆեսիոնալիզմի ու բարոյական բարձր որակների սիմբիոզի միջոցով, որովհետև Արցախն ու, ընդհանուր առմամբ, տարածաշրջանը թևակոխում է շատ յուրահատուկ ժամանակահատված:

Որպեսզի դիմակայենք մարտահրավերներին, քաղաքական դաշտում մեզ պետք են նշված որակներով օժտված մարդիկ:

Ընտրություններում հնարավորությունների մասին խոսելը ճիշտ չի: Համարում և հռետորական հարցադրում է անում`պատերազմի ժամանակ որևէ մեկը գիտի՞, թե ինչ է լինելու իր հետ: Հետևաբար իրենք կպայքարեն, և ամեն ինչ կախված կլինի իրենց տարած աշխատանքից:

Օրենքը պետք է պահպանվի և բոլորը պետք է ձգտեն ավելի լավ Արցախ ունենալ: Դա մեկ-երկու քայլով հնարավոր չէ իրականացնել, սակայն քայլերից մեկը պետք է լինի անձնական օրինակով սկզբունքների, պրոֆեսիոնալիզմի, բարոյական բարձր որակների պահպանումը:

Դրա շնորհիվ կարելի է արդյունավետորեն լուծել շատ հարցեր ու հասնել համախմբվածության: Մարդիկ պետք է ունենան տարբեր, նույնիսկ իրարամերժ կարծիքներ, բայց ավելի լավ տարբերակ ընտրելը նշանակում է նորմալ, ցիվիլ երկխոսություն, թշնամանքի բացառում:

Մենք մեր ծրագրով փորձելու ենք այնպես անել, որ Արցախի հասարակությունը ցանկացած ընտրությունից շահի և ընթանա էվոլյուցիոն ճանապարհով, պատրաստ լինի ցանկացած զարգացումների: Իսկ հաղթանակի գրավականներից մեկն արժեհամակարգի պահպանումն է»:

  • Կիսվել: