շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կարեն Սարգսյանը շրջայց է կատարել պատերազմի ընթացքումամենաշատ տուժած թաղամասերից մեկում

Կարեն Սարգսյանը շրջայց է կատարել պատերազմի ընթացքումամենաշատ տուժած թաղամասերից մեկում

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է. 

 

«ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել պատերազմի ընթացքում, թերևս, ամենաշատ տուժած թաղամասերից մեկում:

Բնակիչների մեծ մասն ովքեր ժամանակավորապես ապաստանել էին ՀՀ տարբեր բնակավայրերում՝ արդեն վերադարձել են: Ավերված բնակարանների մի մասում ապրում են՝ մյուսում շինարարություն է ընթանում:

Կարեն Սարգսյանը զրուցել է բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով ու կարիքներով: 

Այս թաղամասում բնակֆոնդի մեծ մասն ավերվել է պատերազմի հետևանքով: Հիմա այստեղ շինարարական ակտիվ աշխատանք է ընթանում տանիքների վերափոխման, ներքին ու արտաքին հարդարման ուղղությամբ: 

Ծառայության ղեկավարը բնակիչներին վստահեցրել է, որ պետությունը գործի է դրել բոլոր ջանքերը, որպեսզի օր առաջ քաղաքը և մյուս բնակավայրերը  թոթափեն պատերազմի հետքերը:

Կարեն Սարգսյանը նաև աջակցություն է ցուցաբերել տեղահանված և  վերադարձած ընտանիքներին՝ տրամադրելով առաջին անհրաժեշտության պարագաներ»: 

 

ԱԻՊԾ

  • Կիսվել: