երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կարեն Աբրահամյանն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զորամաս

Կարեն Աբրահամյանն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զորամաս

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը հունվարի 9-ին այցելել է հանրապետության հարավ-արևելյան հատվածում տեղակայված, մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զորամասերից մեկը և մասնակցել զորամասի հրետանային ստորաբաժանումներից մեկի զորանոցի բացման արարողությանը: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: 

Բանակի հրամանատարը, Ամանորի և Սուրբ ծննդյան տոնների կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորելով ներկաներին նշել է, որ պաշտպանության բանակում այսուհետ ևս շարունակվելու են լայն թափով ընթանալ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման և զորանոցների բարեկարգման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Միջոցառման ավարտին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը ներկա հրամկազմին ընթացիկ ու առաջիկա անելիքների վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ:

  • Կիսվել: