ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կանադայի ԱԳՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերաբացել Լաչինի միջանցքը

Կանադայի ԱԳՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերաբացել Լաչինի միջանցքը

Կանադան խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետի տեղադրմամբ։ Այս մասին ասված է Կանադայի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

՛՛Այս գործողությունն ակնհայտորեն խաթարում է տարածաշրջանում խաղաղ գործընթացն ու կայունությունը։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել Լաչինի միջանցքը։ Այն պետք է լինի անարգել ազատ տեղաշարժն ապահովելու համար։

Կանադան կոչ է անում երկու կողմերին վերսկսել բանակցությունները և զերծ մնալ սահմանին հետագա էսկալացիայից կամ թշնամական գործողություններից՛՛,-ասված է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ:

  • Կիսվել: