կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կանադացի անկախ լրագրողը կարծում է՝ առաջիկա շաբաթներին ՌԴ-ն անձնագրեր կհանձնի արցախցիներին

Կանադացի անկախ լրագրողը կարծում է՝ առաջիկա շաբաթներին ՌԴ-ն անձնագրեր կհանձնի արցախցիներին

Ռուսաստանն առաջիկա շաբաթներին անձնագրեր կտրամադրի  Արցախի բնակիչներին: Այդ մասին Թվիթերի միկրոբլոգում գրառում է արել կանադացի անկախ լրագրող Նիլ Հաուերը: Նա համագործակցում է այնպիսի խոշոր ԶԼՄ-ների հետ, ինչպիսիք են CNN-ը, Guardian-ը, Al Jazeera-ն և մասնագիտացած է որպես Մերձավորարելյան և Կովկասյան հարցերում լրագրող:

«ԼՂ կառավարության աղբյուրները հայտնում են, որ առաջիկա մեկ–երկու շաբաթներին Ռուսաստանը կսկսի ՌԴ քաղաքացիություն տալ Ղարաբաղի բնակիչներին: Լուրը վաղուց էր շրջանառվում, սակայն այժմ պաշտոնյաներն են (անանուն) խոսում դրա մասին»,– գրել է նա։

նկար

  • Կիսվել: