ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կան որոշ ապացույցներ Ադրբեջանում ՊԲ զինվորների մարմինների նկատմամբ ոտնձգությունների մասին. Արցախի ՄԻՊ

Կան որոշ ապացույցներ Ադրբեջանում ՊԲ զինվորների մարմինների նկատմամբ ոտնձգությունների մասին. Արցախի ՄԻՊ

Արդեն բաց եւ փակ բազամաթիվ աղբյուրներից տեղեկություն ունենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ի ձեռքերում են գտնվում հայ զինծառայողների մարմինները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Որոշ ապացույցներ կան, որ այդ մարմինների հանդեպ ադրբեջանական  կողմը կատարել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված ոտնձգություններ։ Իհարկե, երբ ավելի մանրամասն ապացույցներ ունենանք, ձեզ կներկայացնենք դրանք»,- ասաց նա և հավելեց, որ միջազգային հանրության պատասխանատվությունն է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել, որպեսզի կանխարգելվեն այդպիսի հնարավոր ոտնձգությունները և վայրագությունները:

 

  • Կիսվել: