ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարտունու շրջանի Կաղարծի համայնք. Շրջափակում, օր 44-րդ

Մարտունու շրջանի Կաղարծի համայնք. Շրջափակում, օր 44-րդ

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրները Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կաղարծի համայնքում փորձում են հաղթահարել։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կաղարծիի համայնքապետ Գարուշ Սարգսյանը։

«Գյուղացիների շրջանում խուճապային տրամադրություններ դեռևս  չկան, բայց բոլորն էլ անհանգստացած են ստեղծված իրավիճակով, քանի որ այն բազմաթիվ խնդիրներ է առաջացրել, ամենակարևորը սննդի պակասն է, որ  զգացվում է։ Այնուամենայնիվ, մեր համագյուղացիները շարունակում են հավատալ հայրենիքում անվտանգ ապրելու նպատակին»,-նշեց Գ. Սարգսյանը։
 
Նա իրազեկեց, որ բնակիչները գյուղում գործող երեք առևտրի կետերից  արդեն կտրոններով ձեռք են բերել նախատեսված ապրանքատեսակները։ Սակայն պետք է խոստովանենք, որ կենցաղում միայն դրանցով  բավարարվելը դժվար է։
 
«Աշնանացանի աշխատանքներն ավարտվել են մինչև դիզվառելիքի խնդիր առաջանալը։
 
106հա-ի վրա  ցորենի ու գարու ցանքս ենք  կատարել։
 
Հույս ունենք, որ գարնանացանի աշխատանքները կմեկնարկեն առանց խնդիրների, բերքն էլ գոհացուցիչ կլինի»,-ընդհանրացրեց մեր զրուցակիցը։

  • Կիսվել: