կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Կադրային փոփոխություններ՝ Արցախի ոստիկանությունում

Կադրային փոփոխություններ՝ Արցախի ոստիկանությունում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հունիսի 9-ի ստորագրած հրամանագրերով ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Հակոբյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից`երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

Ոստիկանության գեներալ-մայոր Բորիս Աշոտի Ենգիբարյանը ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ – շտաբի պետի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

Ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց անձնվեր ծառայության համար և նրանց պարգևատրեց հեռուստացույցով:

Նույն օրը ԱՀ նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրի համաձայն ոստիկանության գնդապետ Նորայր Շաբոյի Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ:

  • Կիսվել: