ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կա «կարմիր գիծ», որը ոչ մեկն իրավունք չունի խախտել․ Դավիթ Բաբայանը՝ Արցախի կարգավիճակի մասին

Կա «կարմիր գիծ», որը ոչ մեկն իրավունք չունի խախտել․ Դավիթ Բաբայանը՝ Արցախի կարգավիճակի մասին

Արցախի կարգավիճակի հարցը ոչ թե նշաձող է, այլ կարմիր գիծ: Այն բարձրացնել և իջեցնել հնարավոր չէ: Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ Արցախի խնդիրը ոչ թե Արցախի բնակչության, այլ ողջ հայության խնդիրն է։

՛՛Մենք ունենք ոչ թե նշաձողի, այլ ՛՛կարմիր գծերի՛՛ խնդիր։ Կա ՛՛կարմիր գիծ՛՛, որը որևէ մեկն իրավունք չունի խախտել։ Արցախի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման և կհանդիսանա աշխարհաքաղաքական, պատմական և բարոյական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար։ Արցախի ժողովուրդը հաստատակամ է և չի շեղվելու իր ընտրած ուղուց։ Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար։ Եվ մեր պատմությունն անարժան ձևով փակելու բարոյական իրավունք չունեք»Արցախի իշխանություններն ու ժողովուրդը միակամ են, որևէ այլ կարծիք չկա։ Սա Արցախի ժողովրդի կարծիքն է և ոչ միայն Արցախի, յուրաքանչյուր նորմալ մարդու, յուրաքանչյուր նորմալ հայի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում՛՛,-ասել է Բաբայանը:

 

 

  • Կիսվել: