չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Ջալալ Հարությունյանը նոր տեղակալներ ունի

Ջալալ Հարությունյանը նոր տեղակալներ ունի

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Արթուր Սարգսի Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Հովհաննես Սոսիկի Ավագյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ։

  • Կիսվել: