երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն

Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն

Մարտական գործողությունների Ջաբրայիլի հատվածում իրականացված  որոնողական  աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն:

Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Զինծառայողների աճյունները հայտնաբերվել են Ջաբրայիլի մարտական դիրքերում: Առայսօր որոնողական աշխատանքների շնորհիվ մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել և դուրս է բերվել ընդհանուր առմամբ 1197 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուն: Պայմանավորված ռուս խաղաղապահների հերթափոխով՝ շաբաթ և կիրակի օրերին որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն երկուշաբթի օրվանից»,- մանրամասնել է Թադևոսյանը:

  • Կիսվել: