ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իզերի նահանգապետ Ժան-Պիեռ Բարբիեն ընդունել է արցախյան պատվիրակությանը

Իզերի նահանգապետ Ժան-Պիեռ Բարբիեն ընդունել է արցախյան պատվիրակությանը

Նոյեմբերի 19-ին Գրենոբլում արցախյան պատվիրակությանն ընդունեց Իզերի նահանգապետ Ժան-Պիեռ Բարբիեն:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

«Այս նահանգը Հադրութի շրջանի հետ բարեկամության պայմանագիր ունի, աջակցում է Արցախին Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցով, ինչպես նաև Ստեփանակերտի Պոլ Էլուարի անվան ֆրանկոֆոնիայի տան նվիրատուներից է: Պատվիրակության պատվին տեղի ունեցավ պաշտոնական ճաշ, որին նահանգապետից բացի մասնակցում էին նաև իր տեղակալը և ոլորտային պատասխանատուներ:

  • Կիսվել: