ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քվեարկել եմ՝ հանուն իրական փոփոխությունների. Հայկ Խանումյան

Քվեարկել եմ՝ հանուն իրական փոփոխությունների. Հայկ Խանումյան

Ցանկանում եմ տեսնել այնպիսի Արցախ, որը կկարողանա դիմակայել բոլոր մարտահրավերներին: Այս մասին Ստեփանակարետի 1/32 ընտրատարածքում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողներին ասաց «Վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված ԱՀ նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը:

«Շատ կարևոր է, որ մեր տնտեսությունը լինի այնպիսին, որ կարողանանք ֆորսմաժորային իրավիճակներին դիմակայել: Ցավոք սրտի, այս տարիների ընթացքում չենք կարողացել ստեղծել նման տնտեսություն և պետություն, որն իր ինստիտուտներով ի վիճակի լինի դիմակայել բոլոր դժվարություններին»,- ասել է Խանումյանը:
 
Ըստ նրա՝ համապետական ընտրություններին ԱՀ նախագահի բոլոր թեկնածուների և կուսակցությունների համար ֆորմալ առումով ստեղծվել են հավասար պայմաններ: Ընտրությունների համար բավականին մեծ գումարներ են ծախսվել, որն աննախադեպ է Արցախի պատմության և Հարավային Կովկասի համար:

  • Կիսվել: