երկուշաբթի, դեկտեմբեր 9
9 / 12 / 2024
«Իսրայելը միշտ բացահայտ արտահայտել է իր դիրքորոշումը՝ հաստատելով, որ «Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մաս է կազմում». Ադրբեջանում Իսրայելի դեսպան

«Իսրայելը միշտ բացահայտ արտահայտել է իր դիրքորոշումը՝ հաստատելով, որ «Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մաս է կազմում». Ադրբեջանում Իսրայելի դեսպան

՛՛Իսրայելը միշտ հստակ և բացահայտ արտահայտել է իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում՝ հաստատելով, որ այն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է կազմում և՛ 2020 թվականի պատերազմից առաջ, և՛, իհարկե, դրանից հետո՛՛։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք հավատում ենք, որ իսկական բարեկամությունը փորձության է ենթարկվում դժվարին ժամանակներում, և կարծում եմ, որ մեր երկրների միջև այս բարեկամությունը փորձարկվել է այդ կրիտիկական ժամանակներում։ Մենք դժվար պահերին միշտ աջակցել ենք միմյանց՛՛:

 

 

  • Կիսվել: