չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իսրայելցի մտավորականների բաց նամակը Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռազմական գործողությունների վերաբերյալ

Իսրայելցի մտավորականների բաց նամակը Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռազմական գործողությունների վերաբերյալ

Իսրայելցի մտավորականները  բաց նամակով դիմել են իրենց երկրի ղեկավարությանը՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռազմական գործողությունների վերաբերյալ։

"Մենք ՝ ներքոստորագրյալներս, գրում ենք արտահայտելու մեր խոր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածաշրջանում բռնկված մարտերի վերաբերյալ: Վերլուծելով անկախ մամուլում հրապարակված զեկույցները, մենք եզրակացնում ենք, որ վերջին մի քանի օրերին տեղի ունեցած բռնության բռնկումը պայմանավորված է բացառապես Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայով, որին աջակցում է Թուրքիան, եւ մասնակցում են այլ շրջաններից բերված զինյալները: Այս ռազմատենչությունն ուղղված է Արցախի Հանրապետության ռազմական եւ քաղաքացիական թիրախներին եւ նրա հիմնականում հայկական բնակչության դեմ ու արժանի է միանշանակ դատապարտման:

Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արձագանքը, անկասկած, բնակչության, ունեցվածքի եւ տարածքի պաշտպանությունն է, ինչը պետք է վայելի նրանց աջակցությունը, ովքեր կողմնակից են ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին: Մենք կոչ ենք անում դադարեցնել այս ագրեսիան եւ վերջ տալ ռազմական գործողություններին: Երկարաժամկետ պատասխանը լարվածությանը տարածաշրջանում` լինելու են շարունակական բանակցությունները, որոնք ուղղված են լինելու տարբեր էթնիկ խմբերի պահանջների իրավական լուծմանը եւ հանգեցնելու են փոխհամաձայնության քաղաքական հարցերում:

Ակնհայտ է, որ ոչ մի բռնություն չի լուծելու էթնիկ կամ որեւէ այլ լարվածություն: Արտահայտում ենք մեր խոր մտահոգությունը վերջին տարիներին Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ, զենք, որն այդ երկրի զանգվածային սպառազինության զգալի մասն է կազմում: Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը` անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին` մինչեւ կառավարության եւ Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը: Realpolitik ապագա շահերը զենքի վաճառքից, ինչպես արտացոլված է այստեղ, չեն կարող լինել արտաքին քաղաքականության միակ գործոնը: Բնականաբար, հարց է ծագում Իսրայելի դերի մասին սպառազինության սրված գործընթացում, ուղղված հիմնականում այն ժողովրդի դեմ, որը հրեա ժողովրդի նման քսաներորդ դարում ենթարկվեց ցեղասպանական հարձակումների:

Մենք կոչ ենք անում իսրայելցիներին բարձրացնել իրենց ձայնը այս կարեւոր խնդրի շուրջ:

Պրոֆ. Ռուբեն Ամիտայ, պրոֆ. Յաիր Աուրոն, պրոֆ. Իսրայել Չարնի, տիկին Մորան Դեյչ, պրոֆ. Բենիամին.. Կեդար, պարոն Յոավ Լոեֆֆ, պրոֆ. Բենի Մորիս, դոկտոր Յաքիր Պազ, պրոֆ. Էլի Ռիխտեր, պրոֆ. Դոննա Շալեւ, պ-ն Մարկ Շերման, պրոֆ. Մայքլ Սթոուն, դոկտոր Յանա Չեխնանովեց, պրոֆ. Դրոր Զըէյվի",- ասվում է նրանվ նամակում։

  • Կիսվել: