շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իսպանահայ տենորը Արցախին օգնելու համար բարեգործական համերգ կունենա Իսպանիայում

Իսպանահայ տենորը Արցախին օգնելու համար բարեգործական համերգ կունենա Իսպանիայում

Իսպանահայ տենոր Վահրամ Թադևոսյանը՝ Վաննո Թադեոն, բարեգործական համերգ կունենա Իսպանիայում՝ Արցախին օգնելու համար: Նա այժմ Հայաստանում է, թվարկում է հայկական երգարվեստի խնդիրները, գրում է 1lurer.am-ը:

Կարծում է՝ չի գովազդվում լուրջ արվեստը, երաժշտական քննադատներն ակտիվ չեն, երիտասարդները լսում են ցածրաճաշակ երաժշտություն: Տենորը մտադիր է համերգներ ունենալ նաև Հայաստանում և Արցախում:

Վահրամ Թադևոսյան (Օպերային երգիչ, տենոր) - Ծրագիրը հիմնականում բաղկացած կլինի հայ դասական երգարվեստով, ռոմանսներով, նեապոլյան երգերով, իտալացի կոմպոզիտորների ստեղծագործություններով, նաև հայ էստրադային երգարվեստի ծրագրերով:

 

  • Կիսվել: