կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Իսպանացի վիրաբույժների թիմն Արցախում մի շարք  բարեգործական վիրահատություններ կիրականացնի

Իսպանացի վիրաբույժների թիմն Արցախում մի շարք բարեգործական վիրահատություններ կիրականացնի

ԱՀ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է հանրապետության բնակչությանը, որ «Վիրաբույժները գործում են» հիմնադրամի և «Հայաստանի Բարեկամներ Բժշկական Ասոցիացիա»-յի հետ համատեղ սեպտեմբերի 19-ից մինչև 23-ը Արցախ կժամանի իսպանացի առաջատար վիրաբույժների 40 հոգանոց բժշկական թիմ, որը  բարեգործական վիրահատություններ կիրականացնի Արցախի բնակիչների համար:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝  իսպանացի վիրաբույժները Իսպանիայի` Մադրիդ, Վալենսիա, Սարագոսա, Իբիցա, Նավարա, Բիլբաո քաղաքներից են ։


Բուժօգնությունը ցուցաբերվելու է չորս հիվանդանոցներում՝ Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բուժմիավորում, Մարտակերտի և Մարտունու շրջանային բուժմիավորումներում:


Վիրահատությունները կատարվելու են հետևյալ ոլորտներում.


Անոթային վիրաբուժություն (ծայրամասային և կենտրոնական երակաների և զարկերակների հիվանդություններ անոթների դոպլեր ու դուպլեքս հետազոտություններ)


Կոնտակտային անձ` բժիշկ Օրբելյան Գ. 097224776, Սաղյան Զ. 097202229


Միկրովիրաբուժություն, վերականգնողական վիրաբուժություն (հետայրվածք, վնասվածքային դեֆորմացվող սպիներ, ջլամկանային ապարատի հնացած և թարմ վնասվածքներ, փափուկ հյուսվածքների բարորակ ուռուցքների վիրահատություններ)


Կոնտակտային անձ ` բժիշկ Զաքարյան Ի. 097233230


Ինտերվենցիոն սրտաբանություն (կորոնար զարկերակների քրոնիկ նեղացումներ և այլն)


Կոնտակտային անձ ` բժիշկ Գաբրիելյան Վ. 097201600


Մանկական վիրաբուժություն


Կոնտակտային անձ ` բժիշկ Մելքումյան Կ. 097308308


Ընդհանուր վիրաբուժություն ( Որովայնի բաց և լապարասկոպիկ վիրահատություններ, թարախային հիվանդություններ, ճողվածքների էնդոսկոպիկ վիրահատություն, աղիների, լյարդի ստամոքսի, որովայնային օրգանների ուռուցքների վիրահատություններ և այլն)


Կոնտակտային անձ


ք. Մարտունի- բժիշկ` Բաղդասարյան Ռ. 097246699


ք. Մարտակերտ- բժիշկ` Օհանյան Գ. 097285200


ք.Ստեփանակերտ - բժիշկ` Հայրիյան Ա. 097221201


Ուրոլոգիա ( միզաքարային հիվանդությունների էնդոսկոպիկ բուժում, ուրոլոգիական լապարասկոպիկ վիրահատություններ, միզուկի վիրաբուժություն)


Կոնտակտային անձ` բժիշկ` Հարությունյան Մ. 097219020, բժիշկ` Միրզոյան Գ. 097300220


Օդոնտոլոգիա


Հերթագրվելու համար զանգահարեք կոնտակտային անձերի հետախոսահամարներին։


Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել «Հանրապետական բժշկական կենտրոն»՝ /047/94-13-50, «Արևիկ» բուժմիավորում՝ /047/94-55-01, «Մարտակերտի Ռ. Բազյանի անվան ՇԲՄ»՝ +37447421126 կամ +37447421382, «Մարտունու ՇԲՄ» ՝ +37447821103 հեռախոսահամարներով:

  • Կիսվել: