ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Իսլամական համագործակցության կազմակերպությունը» չի ճանաչում Արցախի ընտրությունները

«Իսլամական համագործակցության կազմակերպությունը» չի ճանաչում Արցախի ընտրությունները

«Իսլամական համագործակցության կազմակերպությունը» (ԻՀԿ) գրավոր հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին, գրում է ermenihaber.am-ը:

Այդ հայտարարության մեջ մասնավորապես նշված է․

«Հայաստանի կողմից բռնազավթված Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում մարտի 31-ին կայացած այսպես կոչված նախագահական և խորհրդարանական ընտրությունները հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) որոշումներին։ Մենք չենք ճանաչում այդ ընտրությունները»։

Նշենք, որ մարտի 31-ին Արցախում կայացած ընտրություններում նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել 50 տոկոսից ավելի ձայն, ինչը նշանակում է, որ պետք է տեղի ունենա քվեարկության երկրորդ փուլ: Սպասվում է, որ 2-րդ փուլը կկայանա ապրիլի 14-ին, և պայքարը կընթանա թեկնածուներ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի միջև:

  • Կիսվել: