չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մտահոգիչ կերպով անկայուն է. Իսպանիայի ԱԳ նախարար 

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մտահոգիչ կերպով անկայուն է. Իսպանիայի ԱԳ նախարար 

Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը ելույթ է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում, որտեղ անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը:

Նա ընդգծել է հումանիտար հարցերի լուծման կարևորությունը՝ ասելով. ՛՛Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մտահոգիչ կերպով անկայուն է, սակայն շփումների վերականգնումը հուսադրող է: Խրախուսում ենք միջազգային իրավունքի շրջանակում վերջնական կարգավորման հասնելուն ուղղված աշխատանքները: Աջակցում ենք Մինսկի խմբի և համանախագահների աշխատանքին, ընդգծում ենք հումանիտար հարցերին հրատապ արձագանքելու կարևորությունը՛՛:

Ալբարեսի խոսքով՝ ԵԱՀԿ-ն պետք է պահպանի և զարգացնի իր անվտանգության ենթակառուցվածքներն ու համակարգերը:
 
 
 

  • Կիսվել: