Իրավիճակն Արցախի միջպետական ու միջշրջանային ավտոճանապարհներին՝ 21:00-ի դրությամբ
Արցախի միջշրջանային և միջպետական ճանապարհների մաքրման աշխատանքների արդյունքում ժամը 21։00-ի դրությամբ երթևեկության համար փակ ճանապարհներ չկան։
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Այդուհանդերձ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգուշություն», - ասված է հայտարարության մեջ։