հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Իրատես»․ Արցախում քննարկումները վերածվել են նորօրյա իշխանություններին քծնելու-սիրաշահելու մրցույթի

«Իրատես»․ Արցախում քննարկումները վերածվել են նորօրյա իշխանություններին քծնելու-սիրաշահելու մրցույթի

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ, երբ քննարկման հիմնական թեմաները պետք է լինեին Արցախի ավտանգության քննարկումները, վերածվել են Հայաստանի նախկին իշխանություններից առավելագույնս առանձնանալու, մեղադրանքներ հնչեցնելու, նորօրյա իշխանություններին քծնելու-սիրաշահելու մրցույթի։

Հիշյալ պայքարում առաջնահերթությունն արդեն պատկանում է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին եւ յուր աջակիցներին։ Ի դեպ, ոչ վաղ անցյալում սրանք ՀՀ տարբեր պաշտոնյաների աչքը մտնելու, «շոյանքներ վաստակելու» համար պատրաստ էին ամեն ինչի:

Կտրուկ շրջադարձ ապրող մասիսականներից` Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը, որ Արցախի համար խառն օրերին հիմնական սաբոտաժնիկներից էր, ու Մասիս Մայիլյանի ուղղորդմամբ ճառեր էր ասում, շատ հեռուն գնալով` օրերս «անդրադարձել» է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին...

Ե՞վ, ոչ ավել-ոչ պակաս` Սերժ Սարգսյանի առանցքային թիմակցի մահվան իրողությունը «կապել» Սերժ Սարգսյանի հետ՝ իբր «գաղտնիություն պարտակելու հիմքով», ինչն էլ խոր զզվանք է առաջացրել արցախցիների մեջ` Վահան Սայադյանի եւ նրա «պատրոնի» նկատմամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: