ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանը պատրաստ է օժանդակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում. Ռոհանիի աշխատակազմի ղեկավար

Իրանը պատրաստ է օժանդակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում. Ռոհանիի աշխատակազմի ղեկավար

Իրանը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավորման գործընթացում: Այս մասին ասել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, գրում է ՏԱՍՍ-ը:

Նաով ողջունել է հրադադարի ձեռքբերումը եւ կոչ է արել դադարեցնել պատերազմը տարածաշրջանում:

Վաեզին, մասնավորապես, ասել է. ՛՛Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների մասնակցությամբ Մոսկվայում կայացած բանակցությունները տարածաշրջանային տերությունների ներուժի լավ նշան են, եւ Իրանը լիովին պատրաստ է համագործակցության եւ օժանդակության՝ միջազգային իրավունքի համաձայն խաղաղ կարգավորման եւ կայունության վերականգնման գործընթացում՛՛:

  • Կիսվել: