շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրանը մտահոգված է ղարաբաղյան հակամարտությանը այլ երկրների հնարավոր միջամտությամբ

Իրանը մտահոգված է ղարաբաղյան հակամարտությանը այլ երկրների հնարավոր միջամտությամբ

 Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը երրորդ երկրների հնարավոր միջամտության առնչությամբ: Աս մասին նանշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում, տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Ռոհանին նշել է, որ այդ միջամտությունը կարող է հակամարտությունը վերածել տարածաշրջանային պատերազմի:

՛՛Անվտանգությունը, կայունությունը և հանգստությունը տարածաշրջանում, հատկապես հյուսիսային սահմաններում, մեզ համար շատ կարևոր են։ Եվ այդ հակամարտությունն ու սահմաններին պահպանվող ոչ անվտանգ իրավիճակը չպետք է ճանապարհ բացեն որոշ ահաբեկչական խմբավորումների ազդեցության համար՛՛,-ասել է ԻԻՀ նախագահը:

 

  • Կիսվել: