ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրականում ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը. Արցախի նախագահը բացատրել է, թե ինչու է գնացել առաջնագիծ

Իրականում ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը. Արցախի նախագահը բացատրել է, թե ինչու է գնացել առաջնագիծ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը բացատրել է, թե ինչու է գնացել առաջնագիծ:

«Նախ՝ ինչու եմ գնացել առաջնագիծ, մտահոգվեու բան չի եղել, մենք առաջին հերթին պետք է ոգևորենք մեր սպաներին, զինվորներին, որոնք իրականոյմ ամեն օր կենաց-մահու կռիվ են տալիս թշնամու դեմ: Ոզում եմ փառքով նշել, որ բանակն ամբողջությամբ կատարում է իր առջև դրված խնդիրը, հրամանատարից, գերենալ` Հարությունյանից մինչև շարքային զինվոր, որը գտնվում է առաջնագծում՝ փայլուն կատարում են:

Եվ ուզում եմ հպարտությամբ ասել, որ իրականում ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը, ոչ թե ամենա սպառազինություններով զինված ամենաուժեղ բանակը, այլ ամենապրոֆեսիոնալ բանակը: Ես ուզում եմ առաջին հերթին խոնարհվել մեր զինվորների առջև, ուզում եմ ասել՝ ձեր ցավը տանեմ, դուք մեր ազգի պարծանքն եք»,- նշեց ԱՀ նախագահը իր տեսաուղերձում:

  • Կիսվել: