ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինքնանպատակ չի Արցախում թեստավորում իրականացնելը, այդ հնարավորությունը կստեղծվի․ Արցախի պետնախարար

Ինքնանպատակ չի Արցախում թեստավորում իրականացնելը, այդ հնարավորությունը կստեղծվի․ Արցախի պետնախարար

Այս պահի դրությամբ ունենք բոլոր անհրաժեշտ միջոցները իրավիճակը վերահսկելի պահելու համար։ Այս մասին այսօր Արցախում ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պետ նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Թեստավորման հետ կապված հարցերը լուծվում են, այս հարցում ՀՀ իշխանությունները մեծ աջակցություն են ցուցաբերում: Ինքնանպատակ չի Արցախում թեստավորում իրականացնելը: Մենք այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ կատարում ենք, ինչ-որ փուլում այդ հնարավորությունը կստեղծվի, բայց որեւէ խոչնդոտ կամ վնաս, որ թեստերը ուղարկում ենք Հայաստան եւ ստանում պատասխան, որեւէ խնդիր այդ առումով չունենք՝ ոչ ժամկետների, ոչ քանակի առումով»,-ասաց նա:

 

  • Կիսվել: