հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ի՞նչը կամ ո՞վ է կապում հայաստանցի վերլուծաբան Մանվել Սարգսյանին արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանի հետ (տեսանյութ)

Ի՞նչը կամ ո՞վ է կապում հայաստանցի վերլուծաբան Մանվել Սարգսյանին արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանի հետ (տեսանյութ)

InfoPort.am-ի տրամադրության տակ է հայտնվել տեսանյութ օրերս Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան դպրոցում կայացած կոնսպերատիվ մի հավաքից:

Հավաքը, ըստ կայքի աղբյուրների, տեղի է ունեցել մինչ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, դրանում մասնակցել են նախագահի թեկնածու` արտգործնախարար Մասիս Մայիլյանի կողմնակիցները Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի գլխավորությամբ:

Հատկանշական է, որ, տեսանյութից դատելով, հավաքին մասնակցել է նաև հայաստանցի վերլուծաբան Մանվել Սարգսյանը: Կադրերից դատելով` վերլուծաբանը մտավորականին և ընդհանրապես տարրական կուլտուրա ունեցող մարդուն ոչ հարիր վարքագիծ է դրսևորում` դպրոցի բակի ցայտաղբյուրի մեջ նետելով ծխախոտի մնացորդը: Սակայն հետաքրքրականը բնավ այդ կենցաղային տհաճ դրվագը չէ, այլ այն, թե ի՞նչ գործ ուներ հայաստանցի «անաչառ» վերլուծաբանը Մասիս Մայիլյանի համակիրների կոնսպերատիվ հավաքին:

Արդյո՞ք նա էր ուղղորդում նրանց քարոզչական հնարքները, եթե այո, ի՞նչ շահերից և հետաքրքրություններից ելնելով, չէ՞ որ Սարգսյանը Արցախի քաղաքացի չէ և, ըստ էության, ընտրական պրոցեսների խառնվելու առանձնակի դրդապատճառներ, առաջին հայացքից, պետք է, որ չունենար: Այս հարցերի պատասխանները, թերևս, քաղաքական կուլիսներին ծանոթ մարդիկ ունեն, սակայն լավ կլիներ, որ դրանց ազնվորեն պատասխանեին հենց ինքը` Սարգսյանը և հավաքի մասնակիցները:

  • Կիսվել: