ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինչո՞ւ չի կայացել Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը․ պաշտոնական Մոսկվայի պարզաբանումը

Ինչո՞ւ չի կայացել Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը․ պաշտոնական Մոսկվայի պարզաբանումը

Ռուսաստանի մայրաքաղաքի կառավարության մամուլի ծառայությունը չի պարզաբանել` Մոսկվայի ադրբեջանական համայնքը արդյոք դիմե՞լ է իրենց Արցախի մասին հայկական ֆիլմի շնորհանդեսի հարցով։

Մոսկվա քաղաքի մշակույթի դեպարտամենտը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, մեկնաբանել է «Միստիկ երկիր Առան» ֆիլմի շուրջ ստեղծված իրավիճակը, որի ցուցադրությունը «Պոբեդա» կինոթատրոնում չի կայացել։
 
ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն` Արցախի մշակույթի մասին հայկական ֆիլմը պետք է ցուցադրվեր Մոսկվայում հունվարի 26-ին, բայց շնորհանդեսն անսպասելիորեն հետաձգվել է անորոշ ժամանակով ադրբեջանական համայնքի միջամտության պատճառով։ Sputnik Արմենիա գործակալությունը հարցում է ուղարկել այդ թեմայով ինչպես Մոսկվայի մշակույթի բաժին, այնպես էլ Ռուսաստանի ՆԳՆ ծայրահեղականությանը հակազդելու գլխավոր վարչություն, որին, ԶԼՄ-ների հաղորդմամբ, դիմել է Մոսկվայի ադրբեջանական համայնքը։

«Մոսկվայի ադրբեջանական համայնքի դիմումի հարցով ձեր հարցման համաձայն` հաղորդում ենք, որ «Միստիկ երկիր Առան» վավերագրական-խաղարկային ֆիլմի» ցուցադրությունը «Պոբեդա» կինոթատրոնում բացակայում է կինոսրահի աշխատանքի ծրագրում։ Վերոհիշյալ ֆիլմի ցուցադրությունը չի կայացել կինոթատրոնում 2020թ-ի հունվարի 26-ին», - նշված է դեպարտամենտի հաղորդագրությունում։

Հաղորդվում է նաև, որ հունվարի 26-ին ֆիլմի պրեմիերայի մասին համացանցում տարածված տեղեկությունը չի համապատասխան իրականությանը։

Քաղաքապետարանից չեն պատասխանել` այդ հարցով իրենց դիմե՞լ է արդյոք ադրբեջանական սփյուռքը։

Ավելի վաղ մոտավորապես նույն պատասխանն էինք ստացել «Պոբեդա» կինոթատրոնից։

Sputnik Արմենիան նախորդ հոդվածում ներկայացրել է այդ պատմության մանրամասները։

Ֆիլմը նվիրված է ՀԱԵ Արցախի թեմի ստեղծման 30–ամյակին։ Գաղափարի հեղինակը արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանն է, ռեժիսորը` Հրանտ Մաթևոսյանը, սցենարիստը` Լևոն Գալստյանը։ Ֆիլմն արդեն ցուցադրվել է Ստեփանակերտում և Երևանում։

  • Կիսվել: