երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իմ դեմ հայտարարված տեղեկատվական պատերազմը շարունակվում է․ Մասիս Մայիլյան

Իմ դեմ հայտարարված տեղեկատվական պատերազմը շարունակվում է․ Մասիս Մայիլյան

Ընտրություններն ավարտվեցին, բայց իմ դեմ հայտարարված տեղեկատվական պատերազմը շարունակվում է։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Մասիս Մայիլյանը։

«Ընտրություններն ավարտվեցին, բայց իմ դեմ հայտարարված տեղեկատվական պատերազմը շարունակվում է։

Երևանյան լրատվամիջոցներից մեկը մի ապատեղեկատվություն է տարածել, ըստ որի անցած գիշեր ես իբր մի քանի օրով մեկնել եմ Հայաստանի մայրաքաղաք՝ իմ հետագա գործունեության հետ կապված հարցեր ճշտելու:

ԻՐԱԿԱՆՈՒՄ ես գտնվում եմ Ստեփանակերտում և մտադիր չեմ որևէ տեղ մեկնել։ Ճիշտ այնպես, ինչպես չեմ հեռացել 2007-ին, երբ քաղաքական հետապնդումներ էին իրականացվում իմ ու կողմնակիցներիս նկատմամբ»։

Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ նախագահի ընտրությունների երկրորդ փուլը։ Երկու թեկնածուներն էին՝ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը եւ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Նախնական արդյունքներով՝ հաղթել է Արայիկ Հարությունյանը։

  • Կիսվել: