շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իհարկե այսօրվա դե-ֆակտո անկախության միջազգային ճանաչումը կարևոր է, բայց եթե չլինի բավարար անվտանգային համակարգ, այդ միջազգայինորեն ճանաչված անկախությունը կարող է տևել ժամեր. Արցախի նախագահ

Իհարկե այսօրվա դե-ֆակտո անկախության միջազգային ճանաչումը կարևոր է, բայց եթե չլինի բավարար անվտանգային համակարգ, այդ միջազգայինորեն ճանաչված անկախությունը կարող է տևել ժամեր. Արցախի նախագահ

Արցախյան հարցում հայկական կողմի դիրքորոշումը ավելի է կոշտացել և հստակեցվել, և դա միանշանակ ճիշտ է: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերից հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա հավաստեց, որ անվտանգային համակարգը վերջին շրջանում օրեցօր փոխվում և ամրանում է: «Եթե մենք չունենանք բավարար անվտանգային համակարգ կկորցնենք այսօրվա դե-ֆակտո ձեռք բերված անկախությունը և պետականությունը: Իհարկե այսօրվա դե-ֆակտո անկախության միջազգային ճանաչումը կարևոր է, բայց եթե չլինի բավարար անվտանգային համակարգ, այդ միջազգայինորեն ճանաչված անկախությունը կարող է տևել ժամեր, և պատմությունը բազում այդպիսի օրինակներ ունի»,- պարզաբանեց Արցախի նախագահը:

Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին ԱՀ նախագահը դարձյալ բարձրաձայնեց դրանց անընդունելիության մասին: «Այդ սկզբունքներին ոչ միայն ես եմ դեմ, ես Արցախում չեմ ճանաչում գեթ մեկ մարդու, որը դրանց կողմ է: Այդ սկզբունքները կարելի է համարել միակողմանի զիջում, քանզի, եթե մենք զիջենք մեր անվտանգային համակարգը վտանգի տակ կդնենք Արցախի ապագան և արցախցու կյանքը: Եթե մենք զիջենք անվտանգային համակարգը, մեր սահմանը կերկարի այնքան, որ արդյունքում մենք ի վիճակի չենք լինի ապահովել դրա անվտանգությունը, դա անընդունելի տարբերակ է»,- բացատրեց Արայիկ Հարությունյանը` հավելելով, որ ոչ մի միջազգային պաըմանավորվածություն Ադրբեջանին ետ չի պահի պատերազմից, եթե Բաքուն զգա, որ ի վիճակի է հաղթել: «Ես ձեզ հավատացնում եմ, որ օրը որ Ադրբեջանը հասկանա, որ կարող է հաղթել պատերազմում, այդ օրը նա պատերազմ կսկսի անկախ որևէ միջազգային պայմանավորվածության»,- նշեց ԱՀ նախագահը:

Նա նաև հավելեց, որ հայկական կողմը պետք է միշտ պատրաստ լինի պատերազմի: «Ճիշտ է, ես չեմ հավատում, որ պատերազմը հենց վաղը կլինի, բայց մենք պետք է պատրաստ լինենք դրան, ով պատրաստ չի լինում պատերազմի, կորցնում է ամեն ինչ»,- հավելեց Ահ նախագահը:
Միևնույն ժամանակ Արայիկ Հարությունյանը հավաստեց, որ հայկական կողմը չի հրաժարվում բանակցություններից. «Մենք կողմ ենք բանակցություններին և խաղաղությանը, միայն թե Արցախի դե-ֆակտո ինքնորոշման իրավունքը, անվտանգության հարցը և որոշ այլ հարցեր, որոնց մասին ես հիմա չեմ կարող բարձրաձայնել, պետք է լինեն նախապայման»:

 

  • Կիսվել: