չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ի՞նչ է վիճակ է այս պահին Ստեփանակերտում․ մանրամասներ է ներկայացնում բնակիչը

Ի՞նչ է վիճակ է այս պահին Ստեփանակերտում․ մանրամասներ է ներկայացնում բնակիչը

Հրետակոծությունն ու հրաձգությունը Ստեփանակերտի շրջակայքում դադարել են։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց լրագրող, Ստեփանակերտի բնակչուհի Գայանե Գևորգյանը՝ հավելելով, որ ժամը 13։00-ից հետո հրետակոծություն կամ հրաձգություն լսելի չէ։

«Մարդիկ առայժմ վարանում են դուրս գալ ապաստարաններից, միայն մի մասն է ուղղակի դրսում կանգնել, այսպես ասած՝ մաքուր օդ շնչելու համար»,-հավելեց Գևորգյանը։

Նա պատմեց նաև, որ սեպտեմբերի 19-ի երեկոյան իրենց տան հարակից տարածքում արկ է ընկել, և, բարեբախտաբար, կարողացել են փրկվել։ Վնասվել է միայն տունը, որից հետո երեխաների հետ պատսպարվել են համեմատաբար ապահով մեկ այլ առանձնատան նկուղում։

  • Կիսվել: