ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ի գիտություն տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի շահառուների

Ի գիտություն տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի շահառուների

ԱՀ սոցիալական միգրացիայի և զարգացման նախարարությունից ինչպես ավելի վաղ հայտնել էին, ընթացքի մեջ է տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի իրականացումը:

Հայտնի է, որ վերջին շրջանում ԱՀ կառավարության կողմից ֆինանսական վերաբաշխումներ իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել, ինչի հետևանքով մի շարք գործող ծրագրերի իրականացման ընթացքում որոշակի հապաղում է տեղի ունեցել:
 
«Տեղեկացնում ենք, որ տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում, 13 բանկերի (ԱյԴի բանկ, Էվոկաբանկ, Յունիբանկ, Բիբլոսբանկ Արմենիա, Էյչ-Էս-Բի-Սի բանկ, Հայէկոնոմբանկ, Ինեկոբանկ, Կոնվերս բանկ, Ամերիաբանկ, Ակբա բանկ, Հայբիզնեսբանկ, Արդշինբանկ, Արարատբանկ) շահառուների վճարումները լրիվությամբ իրականացվել են, Արցախբանկի վճարումներն իրականացվել են մասամբ: ՎՏԲ բանկի և Արցախբանկի մնացած հաճախորդ-շահառուների վճարումները կիրականացվեն առաջիկայում:
 
Վճարման գործընթացը մեկնարկել է փոքր բանկերից:
 
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ կառավարությունը շարունակում է իրականացնել գործող ծրագրերը՝ լրիվությամբ կատարելով իր պարտավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: