ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հյուրանոցների համարներ ենք ամրագրել, կեցավայրեր ենք նախապատրաստել՝ մի քանի տասնյակ հազար. Փաշինյանը՝ արցախցիներին դիմավորելու մասին

Հյուրանոցների համարներ ենք ամրագրել, կեցավայրեր ենք նախապատրաստել՝ մի քանի տասնյակ հազար. Փաշինյանը՝ արցախցիներին դիմավորելու մասին

Գնացել է տեղեկատվություն, թե ՀՀ-ն արգելել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղից քաղաքացիները տեղափոխվեն Հայաստան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլորս գիտենք, որ Լաչինի միջանցքը դեկտեմբերի 10-ից փակ է։ Այդ ողջ ընթացքում Լաչինի միջանցք տանող հայաստանյան ճանապարհները ոչ մի րոպե փակ չեն եղել և շարունակում են փակ չլինել։ Այս շաբաթվա մեկնարկին հանձնարարական եմ տվել, որպեսզի աշխատանքային խումբ ձևավորվի Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու համար։ Մենք սրա մասին չենք հայտարարել։ Ընդհուպ՝ հյուրանոցների համարներ ենք ամրագրել, կեցավայրեր եք նախապատրաստել՝ մի քանի տասնյակ հազար» , - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

 

  • Կիսվել: