շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն աշխատանքային այցով եղել է Արցախում, հանդիպել նախագահի հետ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն աշխատանքային այցով եղել է Արցախում, հանդիպել նախագահի հետ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հուլիսի 12-14-ն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր։

Այցի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի, պետական նախարարի, արտաքին գործերի նախարարի, անվտանգության խորհրդի քարտուղարի, մարդու իրավունքների պաշտպանի հետ:

ՀՅԴ-ից հայտնում են, որ ԱՀ իշխանության ներկայացուցիչների հետ քննարկվել են Արցախի հարցով ՀՀ-ի վարած բանակցությունների վերաբերյալ Արցախի տեսակետը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և Հայաստան-Ադրբեջան սահմանազատման ու սահմանագծման խնդիրները, որոնք սերտորեն առնչվում են Արցախի կարգավիճակին:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Արցախի ՀՅԴ շարքերի հետ՝ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հետ ծրագրելով որոշ աշխատանքներ։

 

 

  • Կիսվել: