երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հույն դեսպանի՝ Շուշի կատարած այցի առնչությամբ Հունաստանի արտգործնախարարին կանչել են խորհրդարան

Հույն դեսպանի՝ Շուշի կատարած այցի առնչությամբ Հունաստանի արտգործնախարարին կանչել են խորհրդարան

Հունաստանի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ երկրի արտգործնախարարին կանչել են խորհրդարան՝ բացատրություն պահանջելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ գրավված Շուշիում կազմակերպած այցին՝ Ադրբեջանում Հունաստանի դեսպանի մասնակցության վերաբերյալ, հայտնում է Asbarez-ը:

Նշվում է, որ Հունաստանի արտգործնախարարին ուղղված նամակում Հայ դատի գրասենյակն իր դժգոհությունն է հայտնել Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսի՝ Արցախի գրավված տարածքներ, այդ թվում Շուշի այցի կապակցությամբ:

Հայ համայնքի նախաձեռնությունը մեծ աջակցություն և լայն տարածում է գտել Հունաստանի տարբեր համայնքներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում:

Ինչպես հաղորդվում է՝ Հունաստանի նախկին արտգործնախարար Նիկոս Կոտսիասն իր մտահոգությունն է հայտնել այս կապակցությամբ և հույն դեսպանի գործողություններն անվանել ամոթալի:

 

  • Կիսվել: