շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հուսով ենք՝ ճանապարհն այսօր կբացվի, բայց նման ահաբեկչական գործողությունները շարունակական են լինելու. Բաբայան

Հուսով ենք՝ ճանապարհն այսօր կբացվի, բայց նման ահաբեկչական գործողությունները շարունակական են լինելու. Բաբայան

Աշխատանքներ տարվում են եւ հուսով ենք, որ այսօր Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը կբացվի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:

«Բաներ կան, որ չենք կարող հրապարակային ասել, բայց մեծ աշխատանք է տարվել Հայաստան-Արցախ-Սփյուռք եւ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, եւ մեր խողովակներով: Կարծում եմ՝ հնարավորություն կա բացվելու:

Բայց պետք է հասկանալ, որ նման միջադեպերը, ահաբեկչական գործողությունները կարող են լինել շարունակական. ըստ երևույթին՝ այդպես է լինելու:», - ասաց Բաբայանը։

Նա նշեց, որ այս գործընթացում նախապայմաններ չկան. «Ադրբեջանի արածը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, ինչպես նաեւ նյեմբերի 9-ի համատեղ հայտարարության»:

  • Կիսվել: