երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հուսով ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների այցը ԼՂ կիրականացվի մոտ ժամանակում. Զախարովա

Հուսով ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների այցը ԼՂ կիրականացվի մոտ ժամանակում. Զախարովա

Բանակցություններ են տարվում Լեռնային Ղարաբաղ եւ հարակից Ադրբեջանի շրջաններ կազմակերպելու շուրջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելություն կազմակերպելու վերաբերյալ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում այն ​​փաստը, որ Բաքուն թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին այցելել տարածաշրջան` հայկական պատմական ժառանգության վիճակը գնահատելու համար:

«Որքան ինձ է հայտնի է՝ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հարակից շրջաններ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելության կազմակերպման վերաբերյալ բանակցություններ են ընթանում: Հուսով ենք, որ այդ այցը տեղի կունենա և կիրականացվի մոտ ժամանակում, ինչը կնպաստի տարածաշրջանում փոխվստահության ամրապնդմանը և արդյունավետ կլինի հիշատակված խնդիրների կարգավորմանը»,-հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:  

  • Կիսվել: