հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հուսով եմ՝ այս բանաձեւը կստիպի Բաքվին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ. Արթուր Թովմասյանը՝ Ֆրանսիայի սենատի նախագահին

Հուսով եմ՝ այս բանաձեւը կստիպի Բաքվին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ. Արթուր Թովմասյանը՝ Ֆրանսիայի սենատի նախագահին

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը:

Ստորեւ ներկայացնում ենք Ֆրանսիական Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին ուղղված նրա խոսքը.

«Պարոն Նախագահ

Հախուռն ուրախությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց Ֆրանսիայի Սենատի կողմից Ադրբեջանի ագրեսիվ եւ հայատյաց քաղաքականությունը դատապրտող բանաձեւի քվեարկման լուրը:

Իմ գործընկեր պատգամավորների անունից ուզում եմ Ֆրանսիայի Սենատի բոլոր անդամներին եւ Ձեզ անձամբ իմ խորին երախտիքը հայտնել նման աներկբա տեքստի ընդունման համար, որը տրամաբանական շարունակությունն է 2020 թ նոյեմբեր 25-ին Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին ընդունած պատմական բանաձեւի։

Հուսով եմ, որ այս նախաձեռնությունը կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղության գործընթացի վերսկսմանը եւ կստիպի Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ հրաժարվելով ահաբեկչության եւ շանտաժի իր քաղաքականությունից:

Հաճեք ընդունել, պարոն Նախագահ հարգանքներիս հավաստիքը:

  • Կիսվել: