երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հուլիսի 31-ին, ժամը 11:00-ին, Երևանում՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ, կանցկացվի բողոքի ակցիա

Հուլիսի 31-ին, ժամը 11:00-ին, Երևանում՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ, կանցկացվի բողոքի ակցիա

«Բացում» նախաձեռնությունը հուլիսի 31-ին հրավիրում է մասնակցել Բերձորի միջանցքի բացման և հումանիտար բեռների տեղափոխման նպատակով իրականացվող գործողություններին:

Այս մասին հայտարարություն է տարածել «Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը:
  
«-11:00-ին ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ իրականացնում ենք բողոքի միջոցառում՝
 
ա. պահանջելու Կարմիր Խաչի (ԿԽ) բուժառու Վագիֆ Խաչատրյանի ադրբեջանական ուժերի կողմից առևանգումը դատապարտել և վերադարձնել նրան ԿԽ-ին,
բ. ստանալու հուլիսի 24-ին նախաձեռնության հանձնած դիմում-նամակի գրավոր պատասխանը,
գ. փոխանցելու Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին նախօրոք ձեռք բերված համաձայնությամբ հավաքված փաստեր՝ կապված Արցախում հումանիտար ճգնաժամի մասին։
 
-15:00-ին հրավիրում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց կազմակերպվող մամուլի ասուլիսի՝ նախաձեռնության կատարած և կատարելիք գործողությունների մասին»,-նշվում է հայտարարության մեջ:

  • Կիսվել: