ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հրետակոծության հետևանքով կան վիրավորներ, զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են, վնասի գնահատումն ընթացքի մեջ է. ԱՀ պետնախարար

Հրետակոծության հետևանքով կան վիրավորներ, զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են, վնասի գնահատումն ընթացքի մեջ է. ԱՀ պետնախարար

Հրետակոծվել են խաղաղ բնակավայրեր՝ Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Ասկերանի, Քաշաթաղի շրջանների գյուղեր, կան տուժածներ, նաև քիչ առաջ Ստեփանակերտը հերտակոզվեց, ունենք տուժածներ, զոհերի վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Այս մասին քիչ առաջ ճեպազրույցում ասաց ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նա նշեց. ՛՛Վնասվել են քացաքաղիական օբհեկտներ, բնակելի շենքեր, այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք կենսաապահովումն են ապահովում խաղաղ բնակչության: Վնասի գնահատումն ընթացքի մեջ է:

Ինչ վերաբերում է Արցախին տրամադրված օգնությանը՝ Մարտիրոսյանն ասաց. ՛՛19 մլն դոլար է գնահատվում ընդհանուր հավաքված գումարը, ստանում ենք նաև իրային օգնություն, ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով այսուհետ այդ օգնության տրամադրումը կլինի ավելի կանոնակարգված, մենք հիմա մշակում ենք կանոնակարգված ընթացակարգեր, ամբողջ օգնությունը կհավաքվի, կտեսակավորվի և կտեղափոխպվի Արցախ,որ ճանապարհային ենթակառուցվախքներն էլ չծանրաբեռնվեն՛՛:

Նա հավելեց նաև, որ վաղը կհրապարակվի թեժ գիծ՝ ԱՀ-ից ՀՀ մուտքին ու ելքին առնչվող հարցերի հետ կապված:

Մարտիրոսյան  ասաց, որ կոմունալները չվճարելու դեպքում անջատումներ չեն լինի, իսկ հարկերը նույնիսկ այս դժվարին պայմաններում պատշաճ վճարվում են:

՛՛Նույնիսկ պատերազմական իրավիճակում մեր հարկատուները նախորդ 9 ամսում վճարել են նախատեսվածից 200 մլն դրամ ավել։ Սա նույնպես հայրենասիրության դրսևորում է՛՛,-ասաց Մարտիրոսյանը։

 

  • Կիսվել: